Փետրվարի 1-ից ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության հայտերը:
Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու և խրախուսելու, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում նշանակալի նվաճումները հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով՝ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թ. մարտի 25-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները, որոնք նախագահում են՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (դասական ժանրում), ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը (ժողովրդական ժանրում) և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը (մասսայական (POP) ժանրում): Մրցանակաբաշխության հաղթողները կարժանանան «Ծիծեռնակ» մրցանակին, որը հեղինակել է Արման Դավթյանը (Նուռ): Մանրամասները`մշակույթի նախարարության կայքում: